RUS
ARM
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ
USD 1 363.85
EUR 1 461.40
RUB 1 11.76
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Շաբաթվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Ջավախքահայ ակտիվիստի գործով դատարավությունը նոր խախտումներով թեւակոխում է եզրափակիչ փուլ
Armenia Today [ 01.04.2009 | 16:33 ] Քաղաքականություն , Հասարակություն , Հայաստան , Վրաստան

«Երկիր» միությունը  հանդես է եկել հայտարարությամբ Վահագ Չախալյանի հանդեպ դատավարության ընդացքում թույլ տրված անօրինակաությունների առթիվ

‘’2009թ. մարտի 25-26-ին Աախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության հերթական նիստերը:  

Դատավարությանը հետեւող «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ փաստերը.   

    1. Դատական նիստերը շարունակվում են կայանալ Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում, որին Վրաստանի արդարադատության նախարարությունը ս.թ. փետրվարի 16-ին հրաժարվել է արտոնել պաշտպանելու Չախալյանների իրավունքները դատարանում: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված նամակում առաջարկեց վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը, սակայն վրացական իշխանությունները արհամարհեցին այդ հանձնարարականը:
    1. Մարտի 26-ի դատական նիստի սկզբում Վահագն Չախալյանները հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ նա դատարանից պահանջեց կատարել իրենց տանը զենք-զինամթերքի «հայտնաբերման» իրողությունների մանրամասն քննություն, ինչպես նաեւ ապահովել 2006թ. ՏԻՄ ընտրություններին հաջորդող բողոքի ցույցի  դրվագով անցնող անխտիր բոլոր վկաների ներկայացումը դատարան (Վահագն Չախալյանի հայտարարությունը զետեղում ենք հավելվածում): Դատարանը անհետեւանք թողեց այս հայտարարությունը, ինչպես նաեւ կասեցրեց դրա հետ կապված որեւէ  քննարկում:
    1. Մարտի 25-26-ի դատական նիստերի ընթացքում լսվեց չորս վկա, մեկ տուժող, նաեւ` հրապարակվեցին երեք մահացած վկաների ցուցումունքները: Դրանից հետո դատարանը համարեց վկաների մասով դատաքննությունն ավարտված եւ անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը` չնայած այն հանգամանքին, որ գործով անցնող վկաների շուրջ կեսը փաստացի չէին հարցաքննվել: Փաստաբանների եւ Վահագն Չախալյանի միջնորդությունները պարտադիր կերպով հրավիրել եւ հարցաքննել բոլոր վկաներին  դատարանը արհամարհեց:

 

    1. Իրեղեն ապացույցների քննման ընթացքում դատրանին չներկայացվեց Չախալյանների տանը «հայտնաբերված» զենք-զինամթերքը: Դատարանը դեմ արտահայտվեց դրա հետ կապված որևէ ապացույց հետազոտելուն, այդ կապակցությամբ պաշտպանների բոլոր առարկություններն ու միջնորդությունները կտրուկ մերժվեցին: Դատավոր Ցիրա Մայսուրաձեն ուղղակիորեն հայտարարեց, որ զենքի հարցին չպետք է այլևս անդրադառնալ, քանի որ դատարանի համար նշվսծ հարցի հետ կապված բոլոր հանգամանքներն արդեն պարզ են:

 

    1. Անցնելով մեղադրյալների հարցաքննությանը` դատարանը բացահայտորեն ուղղորդեց Ռուբեն եւ Արմեն Չախալյանների ցուցմունքները: Երբ Ռուբեն Չախալյանը ցանկացավ ցուցմունք տալ 2008 թ.-ի հուլիսի 21-ի իրենց ձերբակալության դեպքերի կապակցությամբ, դատավորն ընդհատեց նրան` ասելով, որ նա եթե ցուցմունք է տալու, ապա պետք է սկսի գործի առաջին իսկ դրվագից, հակառակ դեպքում` ավելի լավ է չտա ցուցմունք ընդհանրապես: Արդյունքում Ռուբեն եւ Արմեն Չախալյանները հրաժարվեցին որեւէ ցուցմունք տալուց:

 

    1. Մարտի 26-ի դատական նիստով դատավորը համարեց դատաքննությունն ավարտված եւ փորձեց պարտադրել փաստաբաններն արդեն մյուս օրն իսկ` մարտի 27-ին հանդես գալ պաշտպանական ճառով: Միայն պաշտպանական կողմի հիմնավոր առարկություններից հետո` դատարանը տեղի տվեց եւ հետաձգեց դատավարությունը; Դատավարության եզրափակիչ նիստը նշանակված է ապրիլի 6-ին:

 

      Այսպիսով, առտառոց խախտումներով ուղեկցվող Չախալյանների դատավարությունը մոտենում է եզրափակչին: Վրացական իշխանությունները, արհամարհելով արդար դատաքննության հիմնարար իրավունքը, վճռական են ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ իրենց հաշվեհարդարն ավարտին հասցնելու մեջ:  

 «Երկիր» միությունը նորից դիմում է միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ տեղի ունեցող խայտառակ գործընթացներին եւ համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` պարտադրելով նրանց սթափվել եւ կանգնեցնել անօրինականությունները’’:

 

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100