RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դորա Բակոյանիսին
Armenia Today [ 03.07.2009 | 21:00 ] Քաղաքականություն , Հայաստան

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր հրավերով աշխատանքային այցով Երեւանում գտնվող Հունաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսին (Dora Bakoyannis):

 

Ողջունելով Հունաստանի արտգործնախարարին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդներն ունեն հազարամյակներով ամրապնդված բարեկամության ավանդույթ, եւ իր համար առանձնահատուկ ուրախալի է Հայաստանում ընդունել բարեկամ Հունաստանի իր գործընկերոջը:

 

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հունաստանի գործունեությունը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ընդգծեց հունական նախագահության նախաձեռնություններն ուղղված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը եւ Եվրոպական անվտանգության ամրապնդմանը:

 

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է իր անդամակցությունը ԵԱՀԿ-ին եւ շարունակելու է ակտիվ ներգավվածությունը կազմակերպության գործունեությանը:

 

Հունաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասաց, որ Երեւանում իրեն զգում է ինչպես տանը, քանի որ մեր երկու ժողովուդներն ունեն ընդհանուր պատմություն եւ ավանդույթներ: Տիկին Բակոյանիսի բնորոշմամբ Հայաստանը կարեւոր երկիր է եվրոպական անվտանգության ապահովման համար, եւ այդ մասին է վկայում Հայաստանի նշանակալի ներդրումը անցյալ շաբաթ Կորֆուում կայացած Եվրոպական անվտանգության հարցերով քննարկումներին:

 

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Բակոյանին մտքեր փոխանակեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ:

 

Նախարարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` երկուստեք շեշտելով Մինսկի խմբի կարեւոր դերը հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում:

 

Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական, հույն-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, Դորա Բակոյանիսն ներկայացրեց կիպրական խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող ջանքերը:

 

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները ստորագրեցին «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին»։

 

Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցավ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այսօր նախարարներ Նալբանդյանն ու Բակոյանիսն մասնակցեցին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի նոր շենքի բացման արարողությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

 

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100