RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Հայկական և թուրքական թատրոնների հիմնադրման պատմությունը Օսմանյան կայսրությունում
Armenia Today [ 08.07.2009 | 20:17 ] Մշակույթ , Հայաստան , Թուրքիա

Պատմական անհերքելի փաստ է, որ թուրքական թատրոնի սկզբնավորումը և գոյության առաջին հիսուն տարիների պատմությունը սերտորեն կապված է հայերի հետ: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Օսմանյան կայսրություն թափանցող եվրոպական նորամուծությունների առաջին արձագանքողներն ու կրողները հայերն ու հույներն էին: 1850-ական թվականները կարելի է համարել արևմտահայության մշակութային վերելքի շրջան: Այնպիսի կարևոր հայաշատ կենտրոններում, ինչպիսին Կ.Պոլիսն ու Զմյուռնիան էին, ժամանակի նորամուծությունների պահանջներին համապատասխան զարթոնք ապրեց հայկական դպրոցն ու մամուլը, գիտությունն ու գրականությունը: Բազմաթիվ հայ երիտասարդներ այս ընթացքում կրթություն էին ստանում Եվրոպայում, որտեղից իրենց հետ բերում էին բազմաթիվ նորամուծություններ: Դրանց թվին էր պատկանում նաև թատրոնը, որը խանդավառությամբ ընդունվեց արևմտահայերի կողմից:

 

Դեռևս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, ով հայկական վարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակում թատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ և ձևավորեց առաջին արևմտահայ կանոնավոր թատրոնըԱրևելյան թատրոնը»: Չնայած իր ունեցած կարճատև կյանքին, «Արևելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արևմտահայ բեմի լավագույն դերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան, Արուսեակ և այլոք` որպես հմուտ դերասաններ կազմավորվեցին հենց այս թատրոնում:

 

Ս. Հեքիմեանի «Արևելյան թատրոնում» բեմադրած մի շարք գործերում որպես սկսնակ դերասան խաղացել է նաև Հակոբ Վարդովեանը, ով, ճիշտ է, չէր փայլում դերասանական տաղանդով, սակայն հետագայում դարձավ թուրքական թատրոնի հիմնադիրն ու զարգացնողը: «Արևելյան թատրոնիե փակվելուց հետո Վարդովյանը մի քանի երիտասարդների հետ խումբ կազմեց և, վարձելով Կէդիկ Փաշայի կրկեսը, 1867թ. այն վերածեց թատրոնի: Կարճ ժամանակում Վարդովյանի թատրոնը մեծ համբավ ձեռք բերեց: Կազմակերպելով շրջիկ ներկայացումներ Կ.Պոլսի արվարձաններում` Սկյութարում, Գատը-Գյուղում, Բերայում, նրան հաջողվեց գրավել Պոլսի հասարակության ուշադրությունն ու համակրանքը:

 

Մինչև Վարդովեանի «Օսմանյան թատրոնը» ոչ ոք չէր փորձել թուրքերեն լեզվով ներկայացումներ բեմադրել: Առաջին անգամ 1869թ. Կէդիկ Փաշայի թատրոնի բեմում թուրքերենով նա բեմականացրեց «Ցեզար Բորջիա» պիեսը: Այս քայլին դիմելու համար Վարդովեանը երկու կարևոր պատճառ ուներ` մի կողմից թատերախումբը հայտնվելու էր թուրք հեղինակավոր մարդկանց հովանավորության տակ, մյուս կողմից թուրք հանդիսատեսին կապելով թատրոնի հետ` ապահովելու էր լրացուցիչ եկամտի աղբյուր: Նրա երկու հաշվարկներն էլ ճիշտ դուրս եկան: Կ.Պոլսում միայն Վարդովեանի թատրոնին իրավունք վերապահվեց կրելու «Օսմանյան Թատրոն» անվանումը, և նրա ձեռք բերած այս մենաշնորհը պահպանվեց թատրոնի գոյատևման շուրջ տաս տարիների ընթացքում: Վարդովեանի թատրոնի ներկայացումները միշտ անցնում էին լեցուն դահլիճներում, ինչն էլ հնարավորություն էր տալիս նրան բարձր հոնորարներ տալ իր դերասաններին:

 

Արդեն 1870-ականներին «Օսմանյան թատրոնը» այնպիսի հաջողությունների էր հասել, որ կարող էր մրցել ժամանակի լավագույն եվրոպական բեմերի հետ: Երբ 1876թ. Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Սոլսբերին դիվանագիտական հատուկ առաքելությամբ ժամանեց Կ.Պոլիս, Վարդովեանի թատերախումբը Կէդիկ Փաշայի թատրոնում երեք ներկայացումներ տվեց, որոնց ներկա գտնվեցին կայսերական ավագանին և անգլիացի դիվանագետն ու իր ուղեկիցները: Այս հանգամանքը վկայում է այն մասին, թե որքան կարևոր էր այս թատրոնի դերը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում:

 

«Վարդովյան» կամ այսպես կոչված «Օսմանյան թատրոնի» կազմալուծումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Աբդուլ Համիդը հրամայեց մեկ օրում հիմնահատակ քանդել թատրոնի շենքը: Պատճառն Ահմեդ Միդհատի «Չերքեզ Էոզդենները» ներկայացումն էր

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100