RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Հայությունն ապավինում է Աստծուն
Armenia Today [ 05.10.2009 | 21:09 ] Քաղաքականություն , Հասարակություն , Մշակույթ , Հայաստան , Ղարաբաղ

Այսօր Հայաստանի մի շարք սրբավայրերում և սփյուռքի գաղթօջախներում Երևանի ժամանակով ժամը 5 - ին տեղի ունեցավ հավաքական աղոթք, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է «Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց» մաղթանքը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Գայանե վանքում, Դադիվանքում, Բերձորում, Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում ժողովված անձինք, խոստովանելով, որ այլևս սպառված են Հայոց պետականությանը ոչնչացմամբ սպառնացող քաղաքական ընթացքը կասեցնելու քաղաքացիական միջոցները, Աստծո դատին և Տիրոջ ողորմությանն են հանձառել Հայրենիքի դեմ «ունայն մեծամտությամբ մահաբեր դավադրություններ նյութող», «նահատակների արյունն ուրացող» և Արցախի ազատագրված տարածքները հանաձնել պատրաստակամ երկրի քաղաքական վերնախավին: «Մաղթանքի» մագաղաթե օրինակներն արարողության ավարտին փոխանցվել են ի պահ «Ցեղասպանության թանգարանին» և Ամենայն Հայոց Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Քանի որ «Մաղթանքը ե Աստծուն ուղղված աղօթք էր, այն շարադրվել և ընթերցվել է Հայոց ոսկեղենիկ գրաբար հայերենով.

 

ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ

 

Աստուած անեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ և մտաց , որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան և ժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց: Յանճառ և յանպատում բարեգորովութեան քում շնորհաբաշխ հաճութեամբ հեղեր ի սիրտս մեր զսէր Հայրենեաց և զնախանձ բարեփոյթ շինութեան աշխարհիս և ետուր մեզ զգիտութիւն ճշմարտութեան քրիստոսաւանդ հաւատոց և զոգի կամաց` ի լինել պաշտպան անսասանութեան լրման սահմանաց Հայաստանեայց աշխարհի : Եւ արդ անկեալ առաջի սքանչելափառ վայելչութեան աթոռոյ Բարձրելոյդ` աղաչեմք, զի ողորմութեամբ քով մեծաւ յարուսցես զփառս Հայոց և դարձուսցես ի մեզ զշնորհեալն ի քէն ի սկզբանէ անտի արարչութեան աշխարհի զերկիրն մեր` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից, զոր ետուր մեզ ի սեպհականութիւն մշտնջենաւոր և ի տեղի աստուածպաշտութեան ի սերունդս որդւոցն Հայկայ յաւիտեան: Վասն զի դու ես աղբիւր ամենայն իրաւանց և բեկանես զանիրաւութիւն մարդկան և   շնորհես զկարողութիւն բազկի զօրութեան այնոցիկ, ոյք քև զօրացեալ` ի քէն ընդունին զպարգևն կելոյ և զպսակ յաղթութեան: 

 

Եւ վասն զի չիք ոք Բարձրեալ բայց ի քէն և դու միայն կաս և մնաս յաւիտեան և յերկինս են փառք քո և ի յերկրի վերստին հաստատել հաճեցար զնախամեծար փառս Հայաստանեայց աշխարհիս` ամենայն զօրութեամբ հոգւոյ բանականի աղերսեմք, զի հրաշակերտեսցես ի Հայս զամենայն կամս բարերարութեան քո և տացես զօրհնաբեր օգնականութիւն աջոյ ձեռին հզօրիդ յամենայն ժամ: Շնորհեա՛ մեզ զլոյս մտաց և զիմաստութիւն երկնաճեմ` յընթադրել զամենայն հարուածս երևելի և աներևոյթ թշնամւոյն: Դարձեալ վերստին մատուցեալ ի պատուանդան գահու արդարադատ իշխանութեան փառաց անեղի դ` աղաչեմք, զի փարատեսցես ի մէնջ զամենայն երկպառակութիւն և ջնջեսցես յերկրէ մերմէ զդաւաճանութիւն նենգութեան ուրացելոցն: Եկեսցէ ի նոսա ցասումն երկնից, և հալածեսցէ զնոսա սրտմտութիւն բարկութեան երկնառաք պատժոցդ: Ժամանեսցեն ի նոսա յերկնից առ ի քէն ամենայն հարուածք չարաչարք` ըստ չափու եղկելի վարուց և գործոց նոցա: Յամօթ և ի չիք դարձուսցես զունայնութիւն մեծամտութեան իւրեանց և զաղտեղութիւն քստմնելի դաւադրութեանց նոցա բարձցես ի միջոյ : Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյ արեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ և դատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զի կարկամեալ

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100