RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Սուրբ Նորաշեն - Վրաց հասարակության պատասխանը
Armenia Today [ 18.01.2009 | 22:19 ] Մամուլում , Հայաստան , Վրաստան

BAGIN ԼԿ ներկայացնում է վրացական մամուլում տեղ գտած հերթական հակահայկական հոդվածը, որն առնչվում է Թբիլիսիում գտնվող Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու հետ կապված վերջին իրադարձություններին։ Հոդվածը տպագրվել է վրացական  «Ասավալ-դասավալի» թերթում (թիվ 50 (744),  15-21.12.2008թ.) և ներկայացվում է ամբողջապես։

 

Հայաստանի ու Վրաստանի նախագահներին` ի գիտություն. Հայաստանի վարչապետը և Վրաստանի Շրջակայքի պահպանության նախարարը վրաց եկեղեցու դուռը ավերել են

 

Բաղրամյանի բատալիոնից մինչև  Խաչիձե-Սարգսյանի հորդա

 

Պատերազմած Վրաստանը  գլխացավանքից չի ազատվում: Վերջին մի քանի շաբաթներին մեր հարևան պետության` Հայաստանի, սադրիչ ուժերը կրկին գլուխ են բարձրացրել և վրացական եկեղեցու հետ վիճարկում են ուղղափառ տաճարների պատկանելությունը, Լեսելիձեի փողոցում գտնվող Ավետման եկեղեցին անվանում են Նորաշեն և պահանջում են հանձնել այն  հայոց եկեղեցուն: Նշանակալից է, որ Ավետման եկեղեցին արդեն 20 տարի է, որ  դարձել է վրաց-հայկական վեճի առարկա:

 

Հայաստանի որոշակի ուժեր, որոնց Իլիա Ճավճավաձեն հիշատակում է իր անմահ «Քարերի աղաղակ»-ում որպես «հայ գիտնականների մի խումբ», այնքան սրտոտ են դարձել, որ Ավետման եկեղեցին յուրացնելու համար այլևս չեն խորշում ոչ մի սադրանքից: Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ, այժմ Միխեիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրդը, որի որդին` Գրիշկան ևս 2007թ. օգոստոսի 10-ին ղեկավարում էր «Սամշոբլո» հրատարակչությունից լրագրողներին  դուրս վռնդելու հատուկ օպերացիան,  նախորդ շաբաթ վրացիներին, ոչ ավել ոչ պակաս, սպառնում էր. «Հայաստանում պատրիարքարանը և նրա Հոգևոր խորհուրդը որոշում են ընդունել, ըստ որի աշխարհի այլևայլ երկրներում բնակվող հայերը Վրաստանի դեսպանատների մոտ պետք է բողոքի ցույցեր կազմակերպեն: Այդ ցույցերը պարբերական բնույթ են ստանալու: Հայաստանում շատ ցավոտ են ընդունում այն, ինչ տեղի է ունենում Թբիլիսիում հայկական եկեղեցիների շուրջ»։

Այսինքն, պարոն Բայբուրդը մեզ զգուշացնում է` իմ հայրենակիցները  Թբիլիսիում եղած հայկական եկեղեցիների վերադարձման պահանջով դեսպանատների մոտ ցույցեր են կազմակերպելու և այդ ցույցերը ունենալու են պարբերական բնույթ: Միաժամանակ հետևցնում է, թե այդ որոշումը Հայաստանի պատրիարքությունն է ընդունել:

 

Վրաստանում շատերը գտնում են, որ

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100