RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Փարիզում բացվեց Երեւանի պարտեզ
Armenia Today [ 13.03.2009 | 13:05 ] Քաղաքականություն , Հայաստան

Մարտի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում բացեցին Երեւանի պարտեզը, որը սկիզբ է առնում Կոմիտասի արձանի մոտից եւ տարածվում մինչեւ Ադամ Միցկեւիչի արձանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին հազարավոր հրավիրյալներ, որոնց մեջ էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության հարցերով նախարար Անդրե Սանտինին, Սենատորներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, դիվանագետներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ֆրանսիական ժամանակակից երգի աստղ Էլեն Սեգարան, հայտնի կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանը, ֆրանսահայ հոգեւոր եւ աշխարհիկ պետեր, ֆրանսահայ հարյուրավոր դպրոցականներ: Արարողության սկզբին Հայաստանի արտգործնախարարն ու Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մարմնավորող Կոմիտասի արձանին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի օրհներգը:

Բացման արարողության իր խոսքում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն ասաց, որ Փարիզի սրտում Երեւանի պարտեզի բացումը հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բերեկամական ու ջերմ հարաբերությունների, համակրանքի եւ փոխադարձ հարգանքի հերթական վկայությունն է եւ Փարիզի յուրահատուկ նվերը քույր քաղաք Երեւանին, Հայաստանին եւ հայ ժողովրդին` ի նշանավորումն նրանց հանդեպ տածած ջերմության ու Ֆրանսիայի զարգացման գործում հայրերի անգնահատելի ներդրման:

 

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100