RUS
ARM
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ
USD 1 363.85
EUR 1 461.40
RUB 1 11.76
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Շաբաթվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Վատացել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը
Armenia Today [ 14.03.2009 | 15:37 ] Քաղաքականություն , Հասարակություն , Հայաստան

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.  Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը: Արդեն երրորդ օրն է, նա ունի բարձր ջերմություն եւ արյան բարձր ճնշում, ինչը մարտի 11-ին դատարան կանչված շտապ օգնության բժիշկները որակել են որպես հիպերտոնիկ կրիզ: Ընդ որումª այս վիճակում նրան ստիպել են հաջորդ օրերին մասնակցել դատական նիստերին: Գ. Ոսկերչյանը 3 տարի առաջ արդեն մի անգամ թոքի ինֆարկտ է տարել: Մտավախություն կա, որ այս պայմաններում այն կրկնվելու հավանականություն ունի: Կալանավայրում բացակայում են նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները: Պահանջում ենք, որ Գրիգոր Ոսկերչյանին տեղափոխեն այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր կլինի ստանալ որակյալ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն:

Նույնպիսի խոշտանգման է շարունակում ենթարկվել նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, որի առողջական վիճակի մասին ահազանգվել է օրեր առաջ: Չնայած դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական ծառայության բժիշկի տված համապատասխան տեղեկանքին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան ոչ թե ստացիոնար բուժման, այլ փորձաքննության ենթարկելու որոշում է կայացրել, բայց նույնիսկ դա մինչ օրս չի իրականացվել: Ըստ էության վատացել են նաև այլ քաղբանտարկյալների առողջական վիճակը, որոնց բողոքները որևէ ուշադրության չեն արժանացել:

Հայ ազգային կոնգրեսն այս ամենը համարում է վարչախմբի հրահանգով քաղբանտարկյալների նկատմամբ կազմակերպված հալածանք, նրանց նկատմամբ դատաստանի յուրօրինակ ձև: Անկախ պատճառներից, սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով համարվում է խոշտանգում:

Մենք պահանջում ենք անհապաղ վերջ տալ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումներին, ապահովել անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնություն: Նրանց այսօրվա առողջական ծանր վիճակի և հետագա վատթարացման ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա:

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100