RUS
ARM
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐԸ
USD 1 363.50
EUR 1 463.97
RUB 1 11.81
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Շաբաթվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Տեր-Պետրոսյանը գնում է ընտրությունների
Armenia Today [ 15.03.2009 | 19:05 ] Քաղաքականություն , Հայաստան

Մարտի 15-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Քննարկման ընթացքում մասնակից կուսակցությունները հայտնել են այն կարծիքը, որ հաշվի առնելով Երևան քաղաքի էական կշիռը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, այս ընտրություններն անհրաժեշտ է դիտարկել, որպես երկրում սահամանդրական կարգը վերականգնելու առանցքային փուլ:  Նիստում ընդունված որոշման համաձայն Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին: Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեկ այլ որոշմամբ` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունները կենտրոնական գրասենյակին լիազորել են քննարկել Ժառանգություն կուսակցության առաջարկը`  ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ և այդ կապակցությամբ սկսել պաշտոնական բանակցություններ:

 

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100