RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
2008 թվականին ԴԱՀԿ-ն 6 միլիարդից ավել դրամ է բռնագանձել
Armenia Today [ 17.03.2009 | 16:17 ] Քաղաքականություն , Հայաստան

2008 թվականին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ընդհանուր առմամբ բռնագանձվել է 6 միլիարդ 780 միլիոն 663 հազար դրամ, ինչը գրեթե կրկնակի ավել է 2007 թվականի ցուցանիշից (3,7 միլիարդ):

Հատկանշական է, որ անցած տարի կրկնակապատկվել է կարճված կամ ավարտված կատարողական վարույթների քանակը, հաղորդում է ԴԱՀԿ մամուլի քարտուղարը: Այսպես` եթե 2007 թվականին նրանց քանակը կազմել է 38 718, ապա 2008-ին կատարվել է ավելի քան 72 հազար վարույթ: Միաժամանակ պետք է նշել, որ ծառայողների քանակի ավելացում տեղի չի ունեցել: Նման բարձր ցուցանիշները պայմանավորված են առաջին հերթին հանձնարարականների կատարման եւ կատարողականների հաշվետվության ուղղահայաց, արդյունավետ համակարգի ներդրմամբ: Ծառայության կենտրոնական մարմնում հիմնվեց տեղեկատվական ռեսուրսների կառավարման բաժին, ինչը թույլ տվեց ապահովել տեղեկատվական հոսքը էլեկտրոնային միջոցներով եւ դրա արդյունավետ վերահսկումը: Ծառայությունը ամբողջությամբ համալրվեց համակարգչային սարքավորումներով եւ կապի ժամանակակից միջոցներով: Խթանվեց հարկադիր կատարողների նյութական խրախուսման համակարգը, բարձր կատարողականի շնորհիվ ավելացավ ծառայողների նյութական վաստակը: Այս ամենը բերեց նրան, որ ծառայողների քանակը պահպանելու դեպքում կրկնապատկվեց նրանց աշխատանքի եւ ընդհանրապես համակարգի արդյունավետությունը:


Բռնագանձման գումարների աճը հիմնականում տեղի է ունեցել ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումների աճի շնորհիվ: Եթե պետական բյուջեի օգտին հաշվետու տարում բռնագանձումների ծավալը ավելացել է շուրջ 28 տոկոսով` մինչեւ 1,371 միլիարդ դրամ, ապա ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին բռնագանձումները ավելացել են ավելի քան կրկնակի` մինչեւ 5,409 միլիարդ դրամ:


2008 թվականի բարձ կատարողականը ապահովվել է բացառապես օրենքներից բխող գործելակերպի արդյունքում: ԴԱՀԿ ծառայությունում հետեւողական պայքար է տարվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Այդ թվում նաեւ հասարակության հետ ավելի սերտ համագործակցելու եւ ներքին վերահսկողությունը խստացնելու արդյունքում բացահայտվել են իրավախախտումների դեպքեր, տարվել են ծառայողական քննություններ, կիրառվել են կարգապահական տույժեր, պատասխանատվության են ենթարկվել եւ աշխատանքից հեռացվել մի շարք աշխատակիցներ”, ասվում է հաղորդագրության մեջ:

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100