RUS
ARM
КУРСЫ ВАЛЮТ
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Բջնիի գումարն իրականում չի վճարվել
Armenia Today [ 17.03.2009 | 19:59 ] Տնտեսություն , Հայաստան

Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ա. Սարգսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին, որում ասվում է.

 

"Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք:

 

Ավելին, ԴԱՀԿ ծառայությունը պասիվ վարքագիծ է ընտրել նաև աճուրդով օտարված ապրանքները գնորդին հանձնելու հարցում:

 

Կատարողական վարույթի նյութերի պատճենների չտրամադրելու պատճառը կարծում ենք շատ պարզ է, գումարն իրականում չի վճարվել:

 

Համոզված ենք, որ որևէ բանկային փոխանցում չի իրականացվել այս ընթացքում: Եվ ԴԱՀԿ ծառայությունը հավանաբար կեղծ դրամարկղի մուտքի անդորրագիր պատրաստելով սպասում է, որ փաստացի գումարը համալրվի: Այդ է պատճառը նաև, որ մինչև հիմա գումարը (որը պետք է մուտք եղած լիներ մինչև 19.02.2009թ.) չի փոխանցվել պետական բյուջե` Պետական եկամուտների կոմիտեին (պահանջատիրոջը), չի տրամադրվել գումարների բաշխման տեղեկանք և ավելացված գումարը չի վերադարձվել պարտապանին:

Իրոք, որ շատ ռացիոնալ հարց է ծագում, թե ինչու ԴԱՀԿ ծառայությունը "ստացված" ահռելի գումարը չի փոխանցում պետական բյուջե, ինչն է պատճառը: Եվ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը խուսափում կատարողական վարույթի նյութերը Ընկերությանը տրամադրելուց, այն դեպքում, երբ նա պարտավոր է դրանք տրամադրել:

 

Այս մասով ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից խնդրում ենք ստուգել` փաստացի կանխիկ դրամն առկա է ԴԱՀԿ դրամարկղում, թե` ոչ և ինչ հանգամանքներում է գումարը բերվել ԴԱՀԿԾ (ով է բերել, երբ է բերել, ով է ընդունել և այլն) և ինչու այն մինչև հիմա չի բաշխվել պարտատիրոջը, և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել":

 

 

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100